Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրիպի վարակով հիվանդանալու ցուցանիշը նվազել է, սակայն դա չի տալիս հնարավորություն, որ թուլացնենք մեր ուժերը. Դավիթ Սերգիենկո

14:09, 15.01.2019

Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրիպի վարակով հիվանդանալու ցուցանիշը նվազել է, սակայն դա չի տալիս հնարավորություն, որ թուլացնենք մեր ուժերը, քանզի քանակի նվազեցումը չի նշանակում հիվանդության ընթացքի պարզեցում,-այս մասին Վրաստանի առողջապահության նախարար, Դավիթ Սերգիենկոն հայտարարել է առողջապահության հաստատությունների և դեղատների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես նշել է Սերգիենկոն, ընտանեկան կենտրոնների 24 ժամյա ռեժիմին անցկացնելը մեծ ազդեցություն է ունեցել հիվանդության նվազեցման վրա և հանդիսանում է հիմնական սահմանող գործոնը:

Նրա խոսքերով,  Վրաստանի վարչապետի որոշումը, որի համաձայն բնակչությանը հնարավորություն տրվեց անվճար ձեռնհասություն ունենալ վարակի դեղորայքի վրա, ևս հանդիսանում է հիմնական գործոններից մեկը:

 

 

 

Նմանատիպ