Դավիթ Սերգիենկոն ամփոփելու է 2018 թվականի աշխատանքը
Դավիթ Սերգիենկոն ամփոփելու է 2018 թվականի աշխատանքը

Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը այսօր ամփոփելու է 2018 թվականի գործունեությունը:

Գերատեսչության ղեկավար Դավիթ Սերգիենկոն ամենամյա հաշվետվությունը հասարակությանը ներկայացնելու է «Էքսպո Ջորջիա» ցուցահանդեսային սրահում:

Վրաստանի խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ, Ակակի Զոիձեի հայտարարությամբ, առողջապահության նախարարությունը համընդհանուր արժեզրկման պայմաններում հոգում է, որ բնակչության համար դեղամիջոցները լինեն ձեռնհաս: Նախարարության գործունեությունը գնահատելիս, Զոիձեն առանձնապես ընդգծել է խրոնիկական հիվանդությունների ծրագիրը:

«Այն, որ առողջապահությունը պետք է ձեռնհաս լինի բոլորի համար և արժեզրկման պայմաններում այն քայլերը, որոնք իրականացվում են, որ մեր բնակչության համար դեղամիջոցները լինեն ձեռնհաս, շատ կարևոր բարեփոխում է:Այդ թվում նաև խրոնիկական հիվանդությունների ծրագիրը, որը գնալով ընդլայնվում է: Այս տարի իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ և դրանք շարունակվելու են նաև հաջորդ տարի»,-հայտարարել է Ակակի Զոիձեն:

 

Թողնել մեկնաբանություն