Դավիթ Սերգիենկոն հայտարարում է, որ գրիպի դեմ 3000 պատվաստուկը Վրաստան կբերվի հաջորդ շաբաթ

15:32, 15.01.2019

Առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն հայտարարում է, որ փետրվարից գրիպի վարակի տարածման ցուցանիշը հնարավոր է աճի, սակայն նրա խոսքերով դա միայն թեորիական հաշվարկ է:

«Եվրոպայում փետրվարից աճում է վարակի տարածման ցուցանիշը, համապատասխանաբար Վրաստանում փոփոխություններ ենք սպասում հենց այդ ժամանակահատվածում, սակայն հնարավոր է երկրորդ պիկը տեղի չունենա, սա միայն թեորիական հաշվարկ է»,-հայտարարել է Դավիթ Սերգիենկոն:

Նրա խոսքերով Վրաստան երկուշաբթի օրը կբերվի գրիպի 3000 պատվաստուկ:

 

 

Նմանատիպ