Դիղոմիում պայթյունի հետևանքով տուժած ութ մարդուց, երկուսի վիճակին անհրաժեշտ է ուշադիր լինել. Դավիթ Սերգիենկո
Դիղոմիում պայթյունի հետևանքով տուժած ութ մարդուց, երկուսի վիճակին անհրաժեշտ է ուշադիր լինել. Դավիթ Սերգիենկո

Դիղոմիում պայթյունի հետևանքով տուժած ութ մարդուց, երկուսի վիճակին անհրաժեշտ է ուշադիր լինել: Այս մասին լրագրողներին ասել է առողջապահության նախարար, Դավիթ Սերգիենկոն: Ինչպես նշել է նախարարը նրանք այրվածք ունեն շնչառության օրգանների տարածքում:

«Պայթյունի հետևանքով տուժել է ութ մարդ: Բարեբախտաբար նրանց վիճակը թևթև ծանրության է: Երկու հիվանդի նկատմամբ անհրաժեշտ է լինել ուշադիր: Տուժածները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Բժիշկները անւմ են հնարավորինս նրանց բուժելու համար»,-նշել է Սերգիենկոն:

Հիշեցնենք, Թբիլիսիում, Դիղոմիի մասիվում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Միջադեպի հետևանքով տուժել է մի քանի մարդ: Տեղում աշխատում են հրշեջները: Բնակարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը փակ էր: