Պայթյուն Դիդի Դիղոմիում - տեսանյութ դեպքի վայրից

Թբիլիսիում, Դիդի Դիղոմի թաղամասում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին դեպքի վայրից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը:

Գոյություն ունեցող լրատվությամբ, հավանաբար պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, բնակելի շենքերից մեկի վեցերրորդ հարկում:

Տեղում կենտրոնացված են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները: Այս փուլում, մանրամասն լրատվություն չի փոխանցվում, հավանաբար մահացել է երկու մարդ: