Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք:
Ինչպես հաղորդումէ բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարությունը, վերջին 24 ժամում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 235 կենսաբանական նմուշ, այստեղից 30-ի դեպքում ստացվել է դրական պատասխան:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժումը շարունակում է 59 պացիենտ, այստեղից հինգի վիճակը ծանր է:
Համավարակի սկզբից ի վեր բռնազավթված Աբխազիայում գրանցվել է կորոնավիրուսի 640 դեպք, այստեղից 170-ը ապաքինվել են, իսկ 6-ը մահացել: