Անցած 24 ժամվա ընթացքում Քութաիսիի լաբորատորիայում կորոնավիրուսի վրա փորձարկել են 1 412 կենսաբանական նմուշ: Բոլոր պատասխանները բացասական են: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար, Գոչա Գիորգիձեն:

Գիորգիձեի տեղեկությամբ, հետազոտվել են Իմերեթիում գոյություն ունեցող բուժհաստատություններում գտնվող պացիենտները, բուժանձնակազմը և կարանտինից դուրս եկող անձինք: