Վրաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի 72 տոկոսը ապաքինվել են. Մարինա Էզուգբաիա
Վրաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի 72 տոկոսը ապաքինվել են,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Ըստ նրա, ապաքինվածների թիվը զգալիորեն գերազանցում է հիվանդանոցներում բուժվող հիվանդների թվին:
«Մենք ունենք միայն մեկ նոր մեկ դեպք և դրանով կովիդ վարակակիրների թիվը հասել է 731-ի: ՈՒնենք նաև չորս ապաքինված և ապաքինվածների քանակը կազմել է 526: Այսպիսով կարող ենք ասել, որ ապաքինվածների քանակը կազմում է 72 տոկոս և այս փուլում բուժվում է 193 հիվանդ: Դա մոտ 26 տոկոս է: Ապաքինված հիվանդների քանակը գրեթե երկու անգամ գերազանցում է հիվանդանոցներում բուժվող հիվանդներիքանակին»,- ասել է Մարինա Էզուգբաիան: