10:00-ի դրությամբ, ընտրողների ակտիվությունը կազմել է 6,15%, ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Ամբրոլաուրիում և Ցագերիում
10:00-ի դրությամբ, ընտրողների ակտիվությունը կազմել է 6,15%, ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Ամբրոլաուրիում և Ցագերիում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, ընտրողների ակտիվությունը 10:00-ի համար կազմել է 6,15%, որը հավասար է 215 հազար 329 ընտրողի:

ԿԸՀ-ում հայտարարում են, որ այս պահի դրությամբ, ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ամբրոլաուրիում (11%) և Ցագերիում (10,4%):

10:00-ի դրությամբ, ամենացածր ակտիվություն է Ախալքալաքում, որտեղ ընտրատեղամասեր եկածների ցուցանիշը կազմել է գրանցված ընտրողների 4,4%-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, այս պահի դրությամբ քվեարկությունն ընթանում է խաղաղ միջավայրում:

Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ: