100-ամյա կապիտան Թոմ Մուրը, որը համավարակի սկսզբին բրիտանցի բժիշկներին օգնելու համար հավաքել էր 37 մլն. դոլար, վարակվել է կորոնավիրուսով
Հայտնի կապիտան Թոմ Մուրը, ով մի քանի ամիս առաջ գումար էր հավաքել բրիտանցի բժիշկների համար բարեգործական նպատակներով, վարակվել է «կովիդ 19»-ով: Տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սին»:
100-ամյա կապիտան Թոմին տեղափոխել են Բեդֆորդի հիվանդանոց: Հաղորդվում է, որ նրա մոտ թոքաբորբ կա:
Կապիտան Թոմը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, ով համավարակի սկզբում 37 միլիոն դոլար է հավաքել բժիշկներին օգնելու համար: