Վրաստանի խորհրդարանում արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ քննարկում են թմրաքաղաքականությանը վերաբերող հարցեր
Վրաստանի խորհրդարանում արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ քննարկում են թմրաքաղաքականությանը վերաբերող հարցեր

Վրաստանի խորհրդարանի առողջապահության կոմիտեում թմրաքաղաքականության բարեփոխման թեման քննարկվել է պորտուգալացի և կանադացի փորձագետների հետ միասին:

Փորձագետները վրաց օրենսդիրներին ներկայացրել են թմրաքաղաքականության կապակցությամբ սեփական երկրների փորձը:

Ինչպես հայտարարել է Պորտուգալիայի խորհրդարանի անդամ Ռիկարդո Բապտիստան, Պորտուգալիայում 90 ական թվականներին թմրանյութերի օգտագործման հիմնախնդիրը լուրջ էր, իսկ այժմ նոր օրենք ընդունելուց հետո, որով տեղի ունեցավ  թմրանյութեր օգտագործելու ապաքրեականացում իրավիճակը փոխվել է:

Ինչպես հանդիպման ավարտին նշել է մեծամասնության անդամ Լևան Կոբերիձեն, այս հարցով այլ երկրների փորձի մասին տեղեկություններ ստանալը շատ կարևոր է: