Վրաստանի խորհրդարանում արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ քննարկում են թմրաքաղաքականությանը վերաբերող հարցեր
Վրաստանի խորհրդարանի առողջապահության կոմիտեում թմրաքաղաքականության բարեփոխման թեման քննարկվել է պորտուգալացի և կանադացի փորձագետների հետ միասին:
Փորձագետները վրաց օրենսդիրներին ներկայացրել են թմրաքաղաքականության կապակցությամբ սեփական երկրների փորձը:
Ինչպես հայտարարել է Պորտուգալիայի խորհրդարանի անդամ Ռիկարդո Բապտիստան, Պորտուգալիայում 90 ական թվականներին թմրանյութերի օգտագործման հիմնախնդիրը լուրջ էր, իսկ այժմ նոր օրենք ընդունելուց հետո, որով տեղի ունեցավ թմրանյութեր օգտագործելու ապաքրեականացում իրավիճակը փոխվել է:
Ինչպես հանդիպման ավարտին նշել է մեծամասնության անդամ Լևան Կոբերիձեն, այս հարցով այլ երկրների փորձի մասին տեղեկություններ ստանալը շատ կարևոր է: