ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել օտարերկրյա զինված խմբավորումներին, մասնավորապես իրանականներին, լքել Իրաքը՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ մոտալուտ հաղթանակի նախաշեմին։
«Իհարկե, այնտեղ գտնվում են իրանական զինված խմբավորումներ, և հիմա, երբ պայքարն ընդդեմ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մոտեցել է ավարտին, այդ զինված խմբավորումները պետք է հայրենիք վերադառնան։ Բոլոր օտարերկրացի գրոհայինները պետք է տուն վերադառնան»,-նշել է Թիլերսոնը Էր-Ռիադում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ։
Նա այս տարի արդեն երրորդ այցն է կատարել Սաուդյան Արաբիա՝ մասնակցելով Սաուդյան Արաբիայի և Իրաքի միջև համակարգման խորհրդի հիմնադրման արարողությանը։