Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում բացվելու է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա մինիստերիալը:
Հանդիպմանը մասնակցելու են երեք երկրների արտաքին գործերի նախարարները:
Խոսքը վերաբերելու է աշխարհաքաղաքական, էներգետիկ և տրանսպորտային նախագծերին:
Բաքվում ընդգծում են այն փաստը, որ մոտ ապագայում գործի է դրվելու՝ Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը, ինչը երկրների միջև համագործակցությունը անց է կացնելու նոր փուլի:
Նման Մինիստերիալի հիմքը դրվել է 2012 թվականին, երբ երեք երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպել են Տրաբզոնում: