ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի ընթացակարգի մեկնարկի մասին՝ մեղադրելով նրան Սահմանադրության խախատման մեջ։
Սա Սպիտակ տան ղեկավարի հակառակորդների կողմից ընթացակարգի գործարկման առաջին փորձը չէ։ Մամուլի ասուլիսի ժամանակ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ստիվ Քոենը, Լուիս Գուտիերեսը, Էլ Գրինը, Ադրիանո Էսպալատը, Մարսիա Ֆաջը և Ջոն Յարմուտը հայտարարել են, որ նախաձեռնությամբ հանդես գալ իրենց ստիպել է անհանգստությունը պետության ազգային անվտանգության շուրջ։
Թրամփի դեմ նրանք առաջադրում են 5 կետից կազմված մեղադրանք։ Դա մասնավորապես վերաբերվում է ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմիի հեռացմանը։ Թրամփին մեղադրում են նաև Emoluments Clause-ի խախտման մեջ, որը սահմանափակում է օտարերկյա կառավարությունների ազդեցությունը ԱՄՆ ներքին քաղաքականության վրա, և գործողությունները, որոնք խախտում են արդարադատության մարմինների անկախության և մամուլի ազատության սկզբունքները։
Մի խումբ կոնգրեսականների ուղերձը փոխանցվել է Ներկայացուցիչների պալատ։ Ստիվ Քոենը հայտարարել է, որ դրական արձագանք չի ակնկալում ստորին պալատի իրավական կոմիտեից, քանի որ այն գործում է «ասես Թրամփի վարչակազմի մասնաճյուղ»։