Երուսաղեմում երկաթուղային կայարանը կանվանակոչեն Թրամփի պատվին
Երուսաղեմում երկաթուղային կայարանը կանվանակոչեն Թրամփի պատվին

Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրաել Կացը հրահանգել է երկաթուղային կայարան կառուցել Լացի պատի մոտ Երուսաղեմի Հին քաղաքում և այն անվանակոչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին: Այս մասին հայտնում է Իսրայելի տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը:

«Տրանսպորտի նախարարն Իսրայելի Երկաթուղիների վարչությանը հրահանգել է արագացնել Թել-Ավիվ – Երուսաղեմ արագընթաց երկաթուղային երթուղու մինչև Լացի Պատը երկարցման նախագծի առաջխաղացումը»,- ասվում է փաստաթղթում:

«Ես որոշում եմ ընդունել հրեա ժողովրդի գլխավոր սրբավայրի մերձակա կայարանն անվանակոչել Դոնալդ Թրամփի անունով՝ ի նշան շնորհակալության ԱՄՆ նախագահի ներդրման համար մեր մայրաքաղաքի և Իսրայելի կարգավիճակի ամրապնդման գործում, պատմական «երուսաղեմյան դեկլարացիայի» համար»,- ասվում է Կացի հաղորդագրության մեջ: