Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 426:

Այսօր «կովիդ 19» հաստատվել է 1 576 մարդու մոտ, ապաքինվել է 584 պացիենտ:

Երեկ, մայիսի 14-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 390 նոր դեպք, ապաքինվել է 1 070 պացիենտ, մահացել՝ 18 մարդ: