Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 36 պացիենտ: Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր քանակը կազմում է 1 540:

Այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 2 501 նոր դեպք, ապաքինվել է 3 988 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 42 պացիենտ: