Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 42 պացիենտ: Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր քանակը կազմում է 1 504:

Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 321 նոր դեպք, ապաքինվել է 4 301 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 37 պացիենտ: