Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 111 անձ
Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 111 անձ

Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը ավելացել է չորսով: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:

Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 111 անձ:

Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 420 դեպքից բուժվել է 107 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով երկրում 5 հիվանդ է մահացել:

5223 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 584 պացիենտ:

Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ: