Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 131-ի
Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 131-ի

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում:

Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցված է կորոնավիրուսի 131 հաստատված դեպք, նրանցից 26-ը ապաքինվել է:

Կարանտինի ռեժիմում է մնում 5550 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 281-ը: