Վրաստանում դիմորդի մոտ, ով մասնակցում էր ազգային քննություններին, ախտորոշվել է կորոնավիրուս
Վրաստանում դիմորդի մոտ, ով մասնակցում էր ազգային քննություններին, ախտորոշվել է կորոնավիրուս

Դիմորդի մոտ, ով մասնակցում էր ազգային քննություններին, ախտորոշվել է կորոնավիրուս,- այս մասին հայտնի է դարձել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի և Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեի մամլո ասուլիսին:

Ինչպես հայտարարել են մամլո ասուլիսին, նախնական տեղեկությամբ, դիմորդին վարակը փոխանցվել է ընտանիքի անդամից:

Նրանց փոխանցմամբ, 9 դիմորդ, ով նրա հետ եղել է շփման մեջ, այժմ հսկողության տակ է, կարանտինային տարածքում և յուրաքանչյուր քննությունից առաջ կանցնի «PCR» թեստ: