Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպք, ապաքինվել է 2 197 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպք, ապաքինվել է 2 197 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 33 858 դեպք: Ապաքինվել է ևս 2 197 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է  14 829:

Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 15 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 253:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 3 507 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է՝ 4 022 մարդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 2 344:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 824 դեպք, ապաքինվել էր 1 262 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն