Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է ևս 11 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է ևս 11 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 652 դեպք: Ապաքինվել է 383 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 պացիենտ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստանի է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կարանտինի ռեժիմում է մնում 4246 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 394-ը: