Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է հիվանությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1729 դեպք:

Ապաքինվել է ևս վեց պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1321։

Կարանտինի ռեժիմում է մնում 5 882, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 390 մարդ: