Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 404 նոր դեպք, ապաքինվել է 799 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 404 նոր դեպք, ապաքինվել է 799 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 404 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 799 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 13 573 փորձարկում, այդ թվում 7 252-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 6 321-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 2,95%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3,87%, իսկ վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 3,64%:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 262 024 դեպք, այստեղից ապաքինվել է 253 614 մարդ, մահացել է 3 283 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 450 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 230 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 294 պացիենտ:

Հիշեցնենք, փետրվարի 6-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 602 նոր դեպք, ապաքինվել է 569 պացիենտ: