Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 337 նոր դեպք, ապաքինվել է 320 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 337 նոր դեպք, ապաքինվել է 320 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 337 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում ապաքինվել է 320 մարդ, մահացել է 10 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 270 137 դեպք, այստեղից ապաքինվել է 264 047 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 485:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 436 փորձարկում, այդ թվում 17 311-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 8 125-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1,32 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 2,2 տոկոս, վերջին 7 օրվանը՝ 2,03 տոկոս:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 304 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 542 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 167 անձ:

Հիշեցնենք, փետրվարի 25-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 362 նոր դեպք, ապաքինվել էր 470 մարդ: