Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 842 նոր դեպք, ապաքինվել է 777 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 842 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 777 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 31 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 34 000 թեստ, այստեղից 21 147-ը արագ, իսկ 12 853-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 11.3 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 7.45 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8.17 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 959 814 դեպք, որից 912 443 հիվանդ ապաքինվել է, 14 187-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 551 413 պատվաստում, օրական՝ 5 001։
Կարանտինի ռեժիմում է 51 մարդ, ստացիոնարում բուժվում է 4 418 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 1 493 քաղաքացի:
Երեկ, հունվարի 8-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 622 նոր դեպք, ապաքինվել է 1 126 պացիենտ, մահացել 28 մարդ: