Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 796 դեպք:

Ապաքինվել է ևս 10 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 634:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2508 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 300-ը: