Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, ապաքինվել է ևս մեկ մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, ապաքինվել է ևս մեկ մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1104 դեպք:

Ապաքինվել է ևս մեկ պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 912

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5 936 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 268-ը: