Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 665 նոր դեպք, ապաքինվել է 2 286 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 665 նոր դեպք, ապաքինվել է 2 286 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 665 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 286 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 20 661 թեստ, այստեղից 10 041 -ը՝ հակագենի արագ և 10 620-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 8,01%, վերջին 14 օրվանը –7,68%, վերջին 7 օրվանը –7,68%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 423 843 դեպք: Այստեղից ապաքինվել է 386 998 մարդ, մահացել 5 876 պացիենտ:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 506 780 մարդ, օրեկան՝ 11 126:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 55 մարդ, ստացիոնար հսկողության տակ է  6 082  պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 228 քաղաքացի:

Երեկ, օգոստոսի 1-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 654 նոր դեպք, ապաքինվել է 1 319 պացիենտ, մահացել է 33 մարդ:

Թողնել մեկնաբանություն