Վրաստանի ֆինանսների նախարար, Իվանե Մաճավարիանիի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Վրաստանի ֆինանսների նախարար, Իվանե Մաճավարիանիի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Փորձարկման արդյունքում Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի մոտ ախտորոշվել է «կովիդ 19»: Այս մասին տեղեկությունը տարածում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Մաճավարիանին իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել տնից,  հեռակա կարգով:

Միևնույն ժամանակ, ըստ նախարարության, փորձարկման արդյունքում «կովիդ 19» հաստատվել է նաև փոխնախարար Գիորգի Կակաուրիձեի մոտ, ով նույնպես բուժում է անցնում տանը: