Վրաստանի ազգային գվարդիայի քաղաքացիական գրասենյակի մաքրման ծառայության վեց աշխատակցի մոտ արձանագրվել է կորոնավիրուս
Վրաստանի ազգային գվարդիայի քաղաքացիական գրասենյակի մաքրման ծառայության վեց աշխատակցի մոտ արձանագրվել է կորոնավիրուս

Պաշտպանության նախարարության ազգային գվարդիայի քաղաքացիական գրասենյակի մաքրման ծառայության վեց աշխատակցի մոտ, ովքեր մարտի 21-ից գտնվում էին ինքնամեկուսացման մեջ, արձանագրվել է կորոնավիրուս,- այս մասին նշված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ հաստատված դեպքերից ելնելով, վարակի տարածումը կանխելու նպատակով անցկացվել են խստագույն միջոցառումներ:

«Նրանց հետ ուղղակի կամ անուղղակի ձևով շփման մեջ եղած բոլոր անձինք գտնվում են կարանտինի և ինքնամեկուսացման մեջ: Մասնավորապես, նրանց հետ հավանական կապ ունեցող 8 անձ տեղափոխվել է Գորիի ռազմական հոսպիտալ՝ հետագա ստուգման նպատակով: Նույնականացվել է վարակի սկզբնաղբյուրը, ով հավանաբար կապված է Ադրբեջանից վերադարձած ընտանիքի հետ»,- հայտարարում են պաշտպանության նախարարությունում: