Վրաստանը, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, դադարեցրել է ավիաչվերթները Չինաստանի հետ
Վրաստանը, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, դադարեցրել է ավիաչվերթները Չինաստանի հետ

Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, ժամանակավորապես դադարեցվել են չվերթները Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հետ,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, նշվածի մասին արդեն տեղեկացվել է Չինաստանի ավիացիայի վարչությունը և համապատասխան ավիաընկերությունը:

Սահմանափակումը գործելու է մինչև ձմռան սեզոնը ավարտը – 2020 թվականի մարտի 29-ը:

Նշենք, որ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 132-ի: Վարակվածների թիվը հասել է 6000-ի: Վարակի տարածման գագաթնակետը կշարունակվի ևս 10 օր:

Տարբեր երկրներ Չինաստանի Ուհան քաղաքից, որտեղ առաջին անգամ տարածվել էր վարակը, սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին: