ՈՒնենք կորոնավիրուսի դեպքերի աճ, որոնք կապված են ներքին զբոսաշրջության հետ, այս փուլում վարակի երկրորդ ալիքի մասին խոսք չի գնում. Մարինա Էզուգբաիա
ՈՒնենք կորոնավիրուսի դեպքերի աճ, որոնք կապված են ներքին զբոսաշրջության հետ, այս փուլում վարակի երկրորդ ալիքի մասին խոսք չի գնում. Մարինա Էզուգբաիա

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, այս փուլում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին խոսք չկա:

Էզուգբաիայի խոսքով, գրանցվում է դեպքերի աճ, սակայն վարակի երկրորդ ալիքը սպասվում է հոկտեմբերի վերջին, նոյեմբերի կեսերին, երբ կակտիվանան սեզոնային վարակները:

«Մենք չենք խոսում, որ սա երկրորդ ալիքն է, երկրորդ ալիքի մասին կխոսենք ձմռան սեզոնին, հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերին, երբ կակտիվանան սեզոնային վարակները: ՈՒնենք կորոնավիրուսի դեպքերի աճ, որոնք կապված են ներքին զբոսաշրջության հետ»,- հայտարարել է Էզուգբաիան:

Ըստ Մարինա Էզուգբաիայի, տասնյակ դեպքերը ծանր բեռ չեն լինի բժշկական ոլորտի համար, բայց այն չպետք է վերածվի հարյուրավոր դեպքերի: