Վերջին օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 774 նոր դեպք, մահացել է 12 վարակված
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 774 նոր դեպք, մահացել է 12 վարակված

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 774 նոր դեպք, ապաքինվել է 1777 մարդ, մահացածների թիվն ավելացել է տասներկուսով:

Տեղեկատվությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները` հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի տվյալներին:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ ՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների ակտիվ թիվը 18 455 է:

Համավարակի սկզբից ի վեր Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 483 902 դեպք, որից 458 922 հիվանդ ապաքինվել է, 6 525-ը ՝ մահացել: