Վերջին մեկ օրում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 53 157 նոր դեպք
Վերջին մեկ օրում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 53 157 նոր դեպք

ԱՄՆ-ում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 53 157 նոր դեպք: Այս տեղեկությունը հրապարակում է «Գարդիան»-ը, հիմնվելով ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների միավորման տվյալներին:

Համավարակի բռնկումից ի վեր ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակը ընդհանուր առմամբ հաստատվել է ավելի քան 8 100 000 մարդու մոտ:

Վերջին 24 ժամում «կովիդ 19»-ից մահացել է 593 մարդ: Ընդհանուր զոհերի թիվը գերազանցում է 219 000-ը:

Վարակման ու զոհերի թվով ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է: