Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 77 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 77 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 77 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 289 մարդ։

Վերջին 24 ժամում Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 4 446 անձի մոտ, ապաքինվել է 5 320 հիվանդ։

Երեկ, նոյեմբերի 17-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 732 դեպք, ապաքինվել է 4 812 վարակված, մահացել է 72 մարդ: