Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 26 688 նոր դեպք, մահացել է 191 մարդ
Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 26 688 նոր դեպք, մահացել է 191 մարդ

Մեծ Բրիտանիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 26 688 նոր դեպք:

Այս մասին տեղեկություն է տարածում «Գարդիան» հրատարակությունը:

Նրանց հաղորդմամբ, Բրիտանիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 191 մարդ, որը մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

Անցյալ շաբաթվա համեմատ, Մեծ Բրիտանիայում հոսպիտալացման մակարդակն ավելացել է 39, իսկ մահացության դեպքերը 59 տոկոսով:

Համավարակի սկզբից ի վեր Մեծ Բրիտանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի հաստատված 789 229 դեպք, մահացել է 44 158 մարդ: