Վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուսից մահացել է 337 մարդ
Վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուսից մահացել է 337 մարդ

Իրանում անցած օր ու գիշերվա ընթացքում գրանցվել է «կովիդ 19»-ով մահվան ռեկորդային քանակ:

Վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է 337 մարդ: Այս մասին տեղեկությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը ՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Օր ու գիշերվա ընթացքում երկրում արձանագրվել է «կովիդ 19»-ի 4 251 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր Իրանում արձանագրվել է վարակման 534 631 հաստատված դեպք, մահացել է 39 712 մարդ: