Վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուսից մահացել է 254 մարդ
Վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուսից մահացել է 254 մարդ

Իրանում անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 254 մարդ: Համապատասխան տվյալները տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, Իրանում զոհերի ընդհանուր թիվը կազմում է 29 070:

Անցած 24 ժամվա ընթացքում Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 108 դեպք: Ընդհանուր առմամբ երկրում արձանագրված է կորոնավիրուսի 508 389 դեպք, որտեղից ապաքինվել է 411 840 պացիենտ:

Իրանում 4570 վարակված գտնվում է ծայրաստիճան ծանր վիճակում և բուժվում է վերակենդանացման բաժանմունքում: