Վերջին 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 83 341 դեպք
Վերջին 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 83 341 դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 83 341 նոր դեպք: Այս ցուցանիշը երկրի համար կրկին ռեկորդային է:

Համապատասխան տվյալները տարածում է երկրի առողջապահության նախարարությունը: Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է 1096 հիվանդ:

Համավարակի սկզբից մինչ օրս Հնդկաստանում գրանցվել է վարակման ավելի քան 3 միլիոն 936 հազար դեպք, այստեղից մահացել է 68 472 մարդ:

Վարակի տարածման և մահացիության դեպքերի ցուցանիշով, Հնդկաստանը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը: