Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 138 դեպք
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 138 դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, ապաքինվել է 79 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում երկրում «կովիդ 19»-ից մահացել է երկու մարդ: Եվս երկու վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կատարվել է 4 150 թեստ:

Հուլիսի 13-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 226 597 դեպք, այստեղից ապաքինվել է 217 710 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 549 մարդ: 1 100 վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը:

Թողնել մեկնաբանություն