Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 41 350 դեպք, մահացել է 758 մարդ
Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 41 350 դեպք, մահացել է 758 մարդ

Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 758 մարդ: Վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 41 350 նոր դեպք:

Այսպիսով, Լատինական Ամերիկայի պետությունում համավարակի սկսվելուց ի վեր, կորոնավիրուսից մահացել է 120 262 մարդ: Ընդհանուր առմամբ գրանցված է վարակման 3,8 միլիոն դեպք:

«Կովիդ 19»-ով մահացածների թվով, Բրազիլիան աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: