Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 26 169 դեպք, մահացել է 434 վարակակիր
Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 26 169 դեպք, մահացել է 434 վարակակիր

Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 26 169 նոր դեպք, մահացել է 434 վարակակիր:

Այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը», հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:

ԱՄՆ-ում այս պահին գրանցված է «կովիդ 19»-ով վարակման 6 միլիոն 326 հազար դեպք, վարակից մահացել է 189 642 մարդ:

Կորոնավիրուսով վարակման և մահացիության դեպքերի քանակով, Միացյալ Նահանգները աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: