Վերջին 24 ժամում ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ
Վերջին 24 ժամում ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ

Վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում կորոնավիրուս է հաստատվել 212 326 մարդու մոտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, դա ռեկորդային ցուցանիշ է:

Համաշխարհային մասշտաբով աշխարհում մահվան թիվը աճում է մոտ 5000-ով:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 531 069 մարդ: Վարակի տարածվելուց առ այսօր, կորոնավիրուսով վարակվել է 11 միլիոն 281 հազար մարդ: Այստեղից ավելի քան վեց միլիոն մարդ ապաքինվել է:

Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսով վարակման և զոհերի քանակով, որին հաջորդում է Բրազիլիան: