Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 529 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 529 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 529 նոր դեպք, մահացել է 7 մարդ:

Այս մասին տեղական մամուլը գրում է երկրի օպերատիվ շտաբին հենվելով:

Հուլիսի 13-ի տվյալներով, Ադրբեջանում նոր կորոնավիրուսի տարածումից առ այսօր, «կովիդ 19» է հաստատվել 24 570 մարդու մոտ: Մահացել է 313 մարդ: Վարակից բուժվել է 15 640 մարդ:

Այս պահին Ադրբեջանի հիվանդանոցներում բուժվում է 8617 վարակակիր: