Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 326 նոր դեպք, ապաքինվել է 551 մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 326 նոր դեպք, ապաքինվել է 551 մարդ

Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 326 նոր դեպք, ապաքինվել է 551 մարդ, մահացել է յոթ պացիենտ:

Տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից գործառնական շտաբի տվյալներին:

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 7 807 թեստ:

Համավարակի սկզբից մինչ օրս, Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 229 358 դեպք, այստեղից բուժվել է 221 116 հիվանդ, մահացել է 3 100 մարդ:

Ներկայումս երկրում առկա է կորոնավիրուսի 5 142 ակտիվ դեպք: