Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 794 դեպք
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 794 դեպք

Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 794 դեպք, ապաքինվել է 2 216 հիվանդ: Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում «կովիդ 19»-ից մահացել է 33 մարդ:

Տեղեկատվությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի տվյալներին:

Օգոստոսի 25-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 401 828 դեպք, այստեղից ապաքինվել է 350 670 հիվանդ: