Վարշավայում կորոնավիրուսի կարգավորումների դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին ձերբակալվել է 278 մարդ
Վարշավայում կորոնավիրուսի կարգավորումների դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին ձերբակալվել է 278 մարդ

Վարշավայում կորոնավիրուսի կարգավորումների դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին ձերբակալվել է 278 մարդ: Այս մասին տեղեկությունը տարածում է «ռոյթերսը»:

Ցույցը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:

Լեհաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի աճի ֆոնին հաստատվել են լրացուցիչ սահմանափակումներ, այդ թվում արգելվել է ավելի քան հինգ մարդ հավաքը:

Վերջին 24 ժամվա ընթացքում Լեհաստանում «կովիդ 19»-ից մահացել է 87 մարդ, արձանագրվել է վարակման 11 742 նոր դեպք:

Համավարակի սկզբից ի վեր «կովիդ 19»-ը երկրում հաստատել է  253 700 մարդու մոտ, այստեղից մահացել է 4 438 մարդ: